Back

Կառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ

Story illustration

ՀՀ կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 15-ի օրակարգում ընդգրկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը։

Նախագծի համաձայն՝ հանրության գերակա շահ է ճանաչվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ սեփականության օտարման գործընթացը։

Որպես որոշման իրավական հիմքեր՝ նախագծում նշված են ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասը, «Էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի համապատասխան դրույթները։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀԷՑ-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը դադարեցվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ի N 377-Ա որոշմամբ։

Կառավարությունը նաև հիշեցնում է, որ 2026 թվականի փետրվարի 17-ին, «Էներգետիկայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ՀԷՑ-ի բաժնետոմսերը համաձայնեցված կարգով օտարելու առաջարկ է ներկայացրել։ Ըստ նախագծի՝ ընկերության բաժնետերերը սահմանված ժամկետում չեն արձագանքել առաջարկին, իսկ եռամսյա ժամկետում համաձայնեցված կարգով բաժնետոմսերի օտարում չի իրականացվել։

Նախագծով առաջարկվում է վերոնշյալ հանգամանքների հիման վրա ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։

Back
Share this story

Get the daily newsletter →

Ask globalread.info

AI news & website helper
What would you like to explore?

I can find stories, explain headlines, or help you use globalread.info.

AI can make mistakes. Check the linked sources. Questions are sent to OpenAI.