Back

Ըստ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության թեկնածուի՝ Գավառում իրենց քարոզչական պաստառները պոկում են

Գավառում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Արեւշատյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կուսակցության քարոզչական պաստառները պոկում են, իսկ որոշներն էլ փակցնում աղբամանի վրա։

«Եկեք ֆիքսենք, որ սա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր աշխատանքի, այլև ընտրությունների ու ընտրողների նկատմամբ։

Քաղաքական պայքարը պետք է լինի գաղափարների, ծրագրերի և աշխատանքի շուրջ, ոչ թե պաստառներ վնասելու։

Պաստառները ժամանակավոր են, բայց բնակիչների առաջ մեր պատասխանատվությունը՝ ոչ։

Պաստառ պոկելով ոչ մի խնդիր չի լուծվում, ոչ մի բնակավայր չի զարգանում, և ոչ մի բնակչի կյանք չի բարելավվում։

Մեր պատասխանը լինելու է աշխատանքը»,- նշել է Արեւշատյանը։

The post Ըստ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության թեկնածուի՝ Գավառում իրենց քարոզչական պաստառները պոկում են appeared first on Infocom .

The full article is being collected. Available text is shown for now.

Back
Share this story

Get the daily newsletter →

Ask globalread.info

AI news & website helper
What would you like to explore?

I can find stories, explain headlines, or help you use globalread.info.

AI can make mistakes. Check the linked sources. Questions are sent to OpenAI.