Արցախցիների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ | news.am
news.am ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր՝ հոկտեմբերի 15–ին, բողոքի ակցիա է կազմակերպվել, ակցիայի մասնակիցները բողոքում են Ամուլսարի շահագործման դեմ. «Մենք եկել ենք միջազգային հանրությանը հիշեցնելու, որ բնության պաշտպանությունն անբաժանելի է մարդու իրավունքներից։
Կունմին–Մոնրեալի գլոբալ շրջանակի 22-րդ թիրախը շեշտում է բնիկ ժողովուրդների իրավունքների հարգումը, արդարադատության հասանելիությունը և բնապահպանական իրավապաշտպանների պաշտպանությունը։ Բայց ի՞նչ արժեք ունեն այս սկզբունքները, երբ՝ Արցախի բնիկ հայ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր կենսատարածքից։
Հայաստանի բնությունն ու ջրային պաշարները վտանգվում են Ամուլսարի և այլ հանքարդյունաբերական ծրագրերով։ Բաքվում շարունակում են պահվել հայ գերիներ։
Հայաստանում լուրջ մտահոգություններ կան քաղաքական դրդապատճառներով ազատազրկումների վերաբերյալ։
COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ՝ իրական խնդիրները քողարկելու համար։ Միացե՛ք մեր խաղաղ ակցիային։ Մեր ձայնը պետք է լսելի լինի ամբողջ աշխարհին»,–ասված է կազմակերպիչների տարածած հայտարարությունում։
The post Արցախցիների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ | news.am appeared first on Infocom .
The full article is being collected. Available text is shown for now.