Back

Հանձնաժողովի երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմը

Story illustration

Եկեղեցու գործերը քննող Ազգային ժողովի ՔՊ-ական վեց հոգանոց հանձնաժողովի անդամներին բազմաթիվ փորձություններ են սպասում։

Այսօր No. 1 փորձության օրն է։

Եվ այսպես, հունիսի 7֊ի իշխանազավթման նախօրեին, ՔՊ֊ականներն ի դեմս Արայիկ Հարությունյանի, Ժաննա Անդրեասյանի ու Նիլոլ Փաշինյանի, ի լուր աշխարհի ազդարարեցին, որ կես միլիոն դոլարով Լոնդոնից գնել են “հայկական եկեղեցու դռան փեղկ”։

Շատ կարճ ժամանակում հնարավոր եղավ պարզել, որ գործ ունենք պետական պահուստային ֆոնդի միջոցների հաշվին կոռուպցիոն սխեմայով վիճելի ու վավերականությունից զուրկ քանդակազարդ փայտե կտոր ձեռք բերելու գործարքի հետ, որի կապակցությամբ 10 օր առաջ հաղորդում եմ ներկայացրել իրավապահ մարմիններին` քրեական ցործ հարուցելու, նախաքննություն սկսելու և վերոնշյալ երեք անձանց գույքի վրա կալանք սահմանելու պահանջով, հաշվի առնելով, որ նույն հանցավոր եղանակով պատրաստվում են պետական միջոցների հաշվին գնել անհայտ ծագում ունեցող դռան փեղկի մյուս մասը։

Քրեական գործ հարուցելու հաղորդման փաթեթը կհասցեագրվի Ռուբեն Ռուբինյանին` ծանոթանալու և հանձնաժողովի անդամներին ներկայացնելու համար։

Հանձնաժողովի երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմը, քանի որ հաջորդիվ բացահայտումների ու փաստերի հրապարակումից հետո հանձնաժողովի անդամներին տրվելու են, մեղմ ասած, շատ վատ բնութագրումներ։

Հիշեք, որ նախապես զգուշացրել եմ։

Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը

Back
Share this story

Get the daily newsletter →

Ask globalread.info

AI news & website helper
What would you like to explore?

I can find stories, explain headlines, or help you use globalread.info.

AI can make mistakes. Check the linked sources. Questions are sent to OpenAI.