Back

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կճանաչվեն հանրային գերակա շահ․ Կառավարության աղմկահարույց որոշումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ի նիստում, պատրաստվում է հանրային գերակա շահ ճանաչել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։ Սույն որոշման նախագիծը ներառված է գործադիրի այսօրվա նիստի օրակարգում։

Որոշման հիմնավորումների համաձայն՝ հանրության գերակա շահի սկզբունքը թույլ է տալիս պետությանը միջամտել, երբ վտանգվում է քաղաքացիների անխափան և անվտանգ ծառայություն ստանալու իրավունքը։ Նախագծում ընդգծվում է, որ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը հանդիսանում են ռազմավարական ենթակառուցվածք, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։ Հետևաբար, պետությունն ունի սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է պետության ու հասարակության անվտանգության ապահովման անհրաժեշտություն։

ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել էր մոտ մեկ տարի առաջ, ինչից հետո կառավարությունն առաջարկել էր իր հետ համաձայնեցված կարգով օտարել ընկերության բաժնետոմսերը։ Ավելի վաղ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ»-ին կառավարությունն առաջարկել էր 23.3 մլրդ դրամ (մոտ 380 000 դոլարի գնահատման համատեքստում)՝ պայմանով, որ Սամվել Կարապետյանը վերադարձներ վերջին տասը տարիների շահութաբաժինները՝ 23 մլրդ 158 միլիոն դրամը։ «Տաշիր կապիտալ»-ն այդ առաջարկը որակել էր «ծիծաղելի ու անտրամաբանական»։

Կառավարության սույն որոշմամբ Կարապետյաններին փոխհատուցման կոնկրետ չափ դեռևս չի սահմանվում, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շեշտում է, որ օտարվող սեփականության դիմաց փոխհատուցում տրամադրելու ընթացքում պետական բյուջեում կարող են նախատեսվել եկամուտների ու ծախսերի փոփոխություններ։ Եթե Սամվել Կարապետյանի ընտանիքը չհամաձայնի փոխհատուցման առաջարկվելիք չափին, հարցը կարող է վիճարկվել դատական կարգով։

The post ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կճանաչվեն հանրային գերակա շահ․ Կառավարության աղմկահարույց որոշումը appeared first on Times.am .

The full article is being collected. Available text is shown for now.

Back
Share this story

Get the daily newsletter →

Ask globalread.info

AI news & website helper
What would you like to explore?

I can find stories, explain headlines, or help you use globalread.info.

AI can make mistakes. Check the linked sources. Questions are sent to OpenAI.