Back

«Պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի համար»․ Արցախցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց՝ COP17-ին ընդառաջ

Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի դիմաց տեղի է ունեցել արցախցիների բողոքի ակցիա՝ Երևանում անցկացվող COP17 համաժողովին ընդառաջ։ Ակցիայի մասնակիցները բարձրաձայնել են Արցախի ժողովրդի խախտված իրավունքների, հայրենիք վերադարձի և մշակութային ու բնապահպանական ժառանգության պաշտպանության հարցերը։

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ելույթում ընդգծել է, որ COP17 համաժողովն ուղղակիորեն առնչվում է նաև Արցախի ժողովրդի իրավունքներին, քանի որ տարածաշրջանում ամենատուժած բնիկ հայ ժողովուրդը հենց արցախցիներն են։ Նա անընդունելի է համարել այն փաստը, որ Հայաստանում անցկացվող համաժողովի ֆոնին անտեսվում են Արցախի ժողովրդի իրավունքները և լեգիտիմացվում են Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները։ Բեգլարյանի խոսքով՝ COP17-ի օրակարգային կարևոր հարցերից է բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, որի հիմնաքարը վերադարձի իրավունքն է։ Նա նաև ահազանգել է, որ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել Արցախի բնությունը, կենսաբազմազանությունն ու մշակութային լանդշաֆտը։

Ակցիայի ընթացքում ելույթ է ունեցել նաև ակտիվիստ Նարե Սիմոնյանը՝ շեշտելով միջազգային հանրությանն արդարության ձայնը լսելի դարձնելու կարևորությունը։ Նա նշել է, որ էթնիկ զտմամբ անցած հարյուր հազարավոր մարդկանց ձայնը պոպուլիզմով խլացնելով հնարավոր չէ հաստատել իրական խաղաղություն, քանի որ խաղաղությունը պետք է հիմնված լինի արժանապատվության և արդարության վրա։

The post «Պայքարում ենք մեր վերադարձի իրավունքի համար»․ Արցախցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց՝ COP17-ին ընդառաջ appeared first on Times.am .

The full article is being collected. Available text is shown for now.

Back
Share this story

Get the daily newsletter →

Ask globalread.info

AI news & website helper
What would you like to explore?

I can find stories, explain headlines, or help you use globalread.info.

AI can make mistakes. Check the linked sources. Questions are sent to OpenAI.