«Արդեն 3 տարի է՝ պատանդի կարգավիճակով պահվում են Բաքվում»․ Տիգրան Աբրահամյանի գրառումը Դավիթ Մանուկյանի ծննդյան օրվա առթիվ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրվան։ Նախկին պատգամավորը մասնավորապես գրել է․
«ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է:
Արդեն 3 տարի է՝ Մանուկյանն ու շուրջ 2 տասնյակ հայեր պատանդի կարգավիճակով պահվում են ադրբեջանական բանտերում:
Ադրբեջանն այս մարդկանց թեման, որպես հակահայկական քարոզչության կարևոր ուղղություն, անօրինական դատավճիռներից բացի, նաև մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներով:
Դավիթի ընտանիքի անդամներին և հարազատներին համբերություն ու կամք եմ մաղթում՝ այս ծանր փուլը հաղթահարելու համար:
Ազատություն Դավիթ Մանուկյանին և Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»։
The post «Արդեն 3 տարի է՝ պատանդի կարգավիճակով պահվում են Բաքվում»․ Տիգրան Աբրահամյանի գրառումը Դավիթ Մանուկյանի ծննդյան օրվա առթիվ appeared first on Times.am .
The full article is being collected. Available text is shown for now.