Գերեզմանոցներից գողություն անելու մեղադրանքով քաղաքացի է ձերբակալվել
Զեստափոնիի մունիցիպալիտետում ոստիկանությունը ձերբակալել էՔ տղամարդու՝ հանգուցյալների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և գերեզմանոցներից գողություն անելու մեղադրանքով։ Փոխանցում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Քննիչների տվյալներով՝ մեղադրյալը թալանել է ընդհանուր առմամբ 12 գերեզման։ Նա քանդել և գողացել է գերեզմանատան ցանկապատերը, ապա դրանք հանձնել է Զեստափոնիի մետաղի ջարդոնի հավաքման կետին։
Մեղադրյալը ձերբակալվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։ Գողացված ցանկապատերը առգրավվել են որպես ապացույց։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Հանցագործությունը պատժվում է մինչև երկու տարի ազատազրկմամբ։
The post Գերեզմանոցներից գողություն անելու մեղադրանքով քաղաքացի է ձերբակալվել appeared first on AliQ Media .
The full article is being collected. Available text is shown for now.