Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի հարաբերությունների համար. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է համատեղ մշակել տրանսպորտային կապի ռազմավարություն։
Այս մասին նա հայտարարել է Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի 7-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում:
Նա նշել է, որ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող տարածաշրջանը լայն հնարավորություններ ունի տրանսպորտի և կապի ոլորտներում։
Տոկաևի խոսքով՝ ընդհանուր միջանցքները պետությունների միջև երկարաժամկետ վստահություն կառուցելու ամենաարդյունավետ գործիքներից մեկն են։
Տոկաևը շեշտել է, որ ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվող հաշտեցման գործընթացը։ Նա նշել է, որ տասնամյակներ տևած առճակատումից հետո երկու երկրների միջև մերձեցումը բացում է նոր հնարավորություններ և ստեղծում է նոր հեռանկարներ Արևելք-Արևմուտք կապերի համար։
The full article is being collected. Available text is shown for now.